ՄԵԶ ՀԵՏ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ

ՄՏԱՀԱՂԱՑՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ Է

Ո՞վ ենք մենք

7 տարվա ընթացքում Neetrino IT-ն ստեղծել է ավելի քան 400 ինտերնետային ռեսուրս՝ սկսած պարզ կայքերից մինչև խոշոր ինտերնետ պորտալներ և էլեկտրոնային առևտրի հարթակներ։ Մենք առաջարկում ենք կայքերի ծրագրավորում, բոտերի և AI լուծումների մշակում, CRM համակարգերի ինտեգրում, բջջային հավելվածների ստեղծում, ինչպես նաև SEO և SMM առաջխաղացում՝ ապահովելով ձեր բիզնեսի ամբողջական թվային ներկայությունը։ 

Neetrino-ն առաջինն է, ով զբաղվում է կայքերի վաճառքով՝ առաջարկելով Պլատֆորմ, որը հնարավորություն է տալիս ընտրել ավելի քան 100,000 պրոֆեսիոնալ դիզայններից։ Մեր Պլատֆորմը թույլ է տալիս արագ և մատչելի ստեղծել լիարժեք կայքեր՝ ժամանակակից բիզնեսների պահանջներին համապատասխան։ Մենք ոչ միայն խնայում ենք ձեր ժամանակը և ռեսուրսները, այլև ապահովում ենք բարձր որակ, ֆունկցիոնալություն և շարունակական աջակցություն՝ դարձնելով ձեր առցանց ներկայությունը առավելագույնս արդյունավետ ու մրցակցային։ 

Ո՞րն է մեր ընկերության նպատակը

Մեր նպատակն է ստեղծել արագ, մատչելի և բարձրորակ թվային լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսներին հեշտությամբ ստեղծել և զարգացնել իրենց առցանց ներկայությունը՝ անկախ բարդությունից։ 

Ո՞րն է մեր ընկերության տեսլականը

Մենք տեսնում ենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր բիզնես, անկախ չափերից, հեշտությամբ կարող է թվային հարթակում տեղ գտնել՝ օգտագործելով մեր արագ և ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ Մենք ձգտում ենք դառնալ առաջատար, որը փոփոխում է կայքերի և հավելվածների ստեղծման գործընթացը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար։ 

Ի՞նչու ընտրել հենց մեզ

  • Արագ և բարձրակարգ իրագործում՝ ռեկորդային ժամանակում

  • 100,000-ից ավել դիզայնի ընտրություն

  • Կայքերի ստեղծում ավանդական մեթոդներից 10 անգամ արագ

  • 24/7 տեխնիկական աջակցություն և անվճար խորհրդատվություն

  • Տալիս ենք հնարավորություն ունենալու կայք մի մատի հպումով

Արժեքներ, որոնք մեզ միշտ օգնում են առաջ շարժվել

Սեր դեպի աշխատանք

Թափանցիկություն

Շարունակական
ուսուցում

Հարգանք միմիանց
հանդեպ

Մենք աշխատում ենք ավելի քան 10 երկների հետ՝
ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ, Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Լեհաստան և այլն...

+
Ակտիվ Հաճախորդներ
+
ԱՎԱՐՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ
+
ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ
+
ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ